Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տաքսու վարորդները` «թքած-կպցրած» ասֆալտից մինչև Սերժի ինագուրացիայի ու Րաֆֆու հացադուլի մասին

Մարտ 19,2013 21:25

Այսօր գյումրեցի վարորդները քաղաքի քարուքանդ  փողոցների պատճառով բողոքի ակցիա էին կազմակերպել  կենտրոնական շուկայի մոտ:

Բողոքավորներն  անչափ վրոդվված էին Սերժ Սարգսյանի` Գյումրին բացարձակ անտերության մատնելու, Երևանի փողոցները զուգել-զարդարելու, իսկ  գյումրեցիներին մարդատեղ  չդնելու  վերաբերմունքից:  Ըստ նրանց , այնքան չվերահսկեցին, որ ասֆալտ  անողները «կերան»  ասֆալտի միջի մազութը` փողոցներում  ընդամենը սև բիծ քաշելով ու համոզելով, թե ասֆալտ ենք արել:

«Մեր քաղաքը տեղով պրոբլեմ է, բա կոմունիստների ժամանակ նման ասֆալտ կա՞ր , հունվար-փետրվարին ասֆալտը ձյան հետ հալչեց-գնաց: Քուր ջան, ես գյուղ գիտեմ, եկեք տանեմ տեսեք, որ էնտեղ դեռ կոմունիստների վախտվա ասֆալտն է` 30-40 տարվա, բա ամոթ չ՞է, ասֆալտի մեջ նյութ չկա, մազութ կա, միջից մազութը հանում են , ծախում են, կարևորը սևացնում են, համոզելով, թե ասֆալտ են արել: Չե՞ք տեսել, որ մեր քաղաքի ասֆալտը անձրևի տակ են անում կամ ձյան վրա,  դա Գյումրվա մոդան է , օրինակ `  Իսահակյան փողոցում էդպես արին, փողերն էլ Իսահակյանի  թոռն էր տվել: Փողը կերան, փոսերն էլի բացվեցին: Աշունը ասֆալտ են անում, գարնան գլուխ էլ ասֆալտ չկա:  Ախր վերահսկող էլ չկա էս երկրում, վերահսկողը եկավ, փողը կկոխեն ջեբը, էն էլ կստորագրե  ակտը ու կգնա, սա կոռուպցիոն երկիր է: Աստված տա էդ Սերժի ինագուրացիան  չկայանա, հացադուլի նստած Րաֆֆին էլ մի բան անի: Րաֆֆին ազնիվ մարդ է , գնացինք  վարորդներով նրան ձեն տվեցինք, տեսնենք մի օգուտ պտի լինի»,-ասաց վարորդներից մեկը :

Մեկ այլ վարորդ էլ ներկայացրեց, որ տաքսի  քշելը միակ աշխատանքն է Գյումրիում, բայց հավասար է չաշխատելուն: «Դե տաքսու վարորդ, դիմացի, սաղ փոս են, խանութներն ընկի ու նիսյայով  ջարդուխուրդ եղած մեքենադ  վերանորոգի, մենք մեզ խաբում ենք, թե գործի ենք գնում, օրական 1000-2000  դրամ ես աշխատում, բայց մեկ էլ տեսար 18 հազար վնաս ես կրում փողոցների պատճառով.  որ գուտաբից անցնես,  տալիք ես»,- ասաց մեկ այլ բողոքավոր:

Նրանք  նախազգուշացրեցին, որ իրենք հրաժարվում են տեխզննում անցնել, քանի որ իրենց վճարած գումարից չնչին  լումա անգամ չի ծախսվում փողոցների վրա, այն ամբողջությամբ «ջեբերն» են դնում : Նրանք ամոթանք տվեցին երկրի իշխանություններին` խորհուրդ տալով օրինակ առնել Վրաստանից, որի փողոցները շողում են: « Էս երկրից երթալն է փրկություն, բացի կառավարության շենքից ու մի քանի   օլիգարխներից, սաղ հացի կարոտ են , վերջը էնքան պիտի անեն, որ էդ մի քանի հոգուց բացի  երկիրը մարդ չմնա: Մի քիչ մարդ եղեք, Գյումրուն տիրություն արեք, ամոթ է,ամոթ, հենց ռուսը ոտքը քաշեց  մեր երկրից, մենք դարձանք բոմժ, էստեղից մենակ  փախնելը կփրկե»,- ասացին բողոքավորները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031