Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի պետական համալսարանի ուսանողուհին դատապարտվել է 1 տարի ազատազրկման

Մարտ 28,2013 21:19

Գորիս քաղաքի բնակչուհի, Գորիսի պետական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի Ա. Ա.-ն մեղավոր է ճանաչվել անմեղ անձանց ծանր հանցագործության մեջ մեղադրելու մեջ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  կայացրած  դատավճռով  դատապարտվել  է 1 տարվա ազատազրկման: Գորիսի բնակչուհին մեղադրվում էր  սուտ մատնություն կատարելու մեջ:  «Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա. Ա.-ն, իր կամքով համաքաղաքացիներ Մ.Միրզոյանի և Դ.Հայրապետյանի հետ գնալով սրճարան և գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու մասին, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել է սուտ մատնություն, իբրև Մ.Միրզոյանը և Դ.Հայրապետյանը իրեն առևանգել են եւ պահել անազատության մեջ` վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով», – այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզի դատախազությունից:

Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031