Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը պահանջում է հանձնաժողովներում ՀԱԿ-ի տեղերը բաժանել 10 կուսակցությունների մեջ

Ապրիլ 04,2013 11:00 Share

Պետրոս Մակեյանը կարծում է, որ անարդար է իրենց հետ այդկերպ վարվելը։ Պահանջում է հանձնաժողովներին տրվելիք տեղերը բաժանել այն տասը կուսակցությունների միջեւ, որոնց դաշինքով ՀԱԿ-ը հայտնվեց խորհրդարանում։ Հակառակ դեպքում իրենք են դիմելու ԿԸՀ։ «Տրամադրվա՞ծ են կամավոր տեղերը զիջել, եթե չէ՝ դաշինքի մաս կազմող կուսակցություններով կհավաքվենք, կդիմենք ԿԸՀ-ին, առաջին հերթին ես կդիմեմ, որ համամասնորեն բաժանվի, եթե չհասկացան, ապա ճանապարհներ կան, ձեւեր կան, եւ ամեն մեկս մեր հասանելիքը կստանանք։ ՀԱԿ-ն էն ժամանակ, որ մասնակցել է, դաշինք է եղել, էսօր լուծարվել է, ու դրանից հետո պետք է համամասնորեն, օրենքով սահմանված կարգով, դաշինքի մաս կազմող յուրաքանչյուր կուսակցություն ստանա իր բաժին տեղերը։ Օրենքը սա է»,- պնդում է Մակեյանը, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նշում է, որ ԿԸՀ-ն իրավասու չէ այդ հարցին միջամտել։ «Հանձնաժողովի տեղերի համալրման իրավասությունը տրված է Ազգային ժողովի խմբակցություններին, այսինքն՝ մեզ հայտը հիմա պետք է ներկայացնի ոչ թե ընտրությանը մասնակցող Հայ ազգային կոնգրեսի ԱԺ ներկայացնող խմբակցությունը։ Այն ուներ այդ տեղերը, ինչպես ՏԻՄ ընտրություններին, այնպես էլ հիմա, որը նույնը չէր, ինչ խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքը»: Ինչ վերաբերում է դաշինքի նախկին կուսակցությունների պահանջին, Մուկուչյանն ասաց. «Ոչ թե տեղերը բաժանվում են, առանձնացվում կամ համալրվում, այլ դա բացառապես իրենց

ներքին կազմակերպչական խնդիրն է։ Այլ կերպ ասած, ԿԸՀ-ն գործ ունի միայն այն փաստաթղթի հետ, որը կոչվում է խմբակցության կողմից ներկայացված հայտ։ Կոնկրետ թե այդ ցուցակում ինչ անձանց են ընդգրկել, իրենք են որոշում, տեղամաս առ տեղամաս նշում են։ Թե ինչեր կպայմանավորվեն, իրենց ներքին խնդիրն է։ Որեւէ լիազորություն չունի ԿԸՀ-ն, որպեսզի բաշխի այդ տեղերը, տեղերի վերաբերյալ հայտ ներկայացնելու իրավունքը պատկանում է ՀԱԿ–ին»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Բայց տրամաբանորեն ճիշտ է ասում, եթե 10 կուսակցությունով են պայքարել և մտել ԱԺ, ինչու պետք է մի կուսակցություն տնօրինի այդ տեղերը??

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930