Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընդդիմության «վարդագույն երազների» մասին

Ապրիլ 04,2013 13:44 Share

«Եթե նախագահական ընտրություններին մասնակցեին, կհասկանային, որ այն տեխնոլոգիաները, որոնց մասին հիմա խոսում են, ինչ-որ խմբեր են նախաձեռնում, որ պայքարեն, անցյալում են. հիմա չկան, չեն գործում: Հետեւաբար, իրենց համար ստեղծել են ինչ-որ մի պատրանք, խնդիր եւ փորձում են հերոսաբար հաղթահարել դրանք»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում պատասխանելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հավանական ահազանգերին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նկատենք, որ որպես փաստարկ բերվում է նախորդ նախագահական ընտրություններում եղած խախտումների վկայակոչումը: Հակադարձելով 17/05 տեղամասի վերաբերյալ ՀՔԾ-ի կատարած ոչ  միանշանակյա ընկալելի գործողություններին, ՀՀԿ-ական պատգամավորն իր քաղաքական գնահատականը հնչեցրեց. «Մարդիկ, ովքեր կարծիք են հայտնում իրավական գործընթացներից առաջ անցնելով, նախ պետք է բարոյական իրավունք ունենան եւ դա պետք է ունենան հասարակության առջեւ: Հասարկությանը ներկայացնում են իրենց կարծիքը, որը հետագայում դառնում է քննարկումների առարկա: Այս առումով, կարծում եմ, որ այն իրողությունը տեղի ունեցավ այդ տեղամասում, առիթ է, որ մտորենք ընտրախախտումներին վերաբերվող հայտարարությունների մասին»:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները քաղաքականացնելու՝ քաղաքական ուժերի միտումը պայմանավորված է նրանով, որ նրանք ռեսուրս չունեն ու իրենք դա շատ լավ գիտակցում են. «Բացի հրապարակներում, ակումբներում խոսելուց, գործ անելու ունակություն չունեն: Եթե մի պահ վարդագույն երազներում պատկերացնում են, որ հանկարծ Երեւանում հաղթեն՝ բա ի՞նչ են անելու, ո՞վ է ղեկավարելու, բա էս խնդիրների առջեւ ո՞նց են կանգնելու: Դրա համար էլ քաղաքականացնում են՝ փորձելով հովհարային անջատումներից մտնել քաղաքական դաշտ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930