Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարով հետաձգվեց «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերին պետական խրախուսման մասին» օրենքի նախագծի քննարկումը

Ապրիլ 04,2013 16:06

Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովըքննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ փոքր շտկումներ են տեղի ունեցել օրենքի նախագծում, մասնավորապես՝ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված, կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկվող գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու ԱԺ-ի երրորդ նստաշրջանի մեծ եւ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մեկ տարով հետաձգեց Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերին պետական խրախուսման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Այնուհետեւ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնք ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ ստացվել են առաջարկներ, որոնք համատեղ քննարկվել են, եւ հիմնական փոփոխությունները եղել են խմբագրական բնույթի:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծերին տվեց դրական եզրակացություն՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930