Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Կիեւի «Դինամո»-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպման հերոսը

Ապրիլ 07,2013 22:57

Դեռ այդ սկզբունքային խաղի նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերին եւ նրանց երկրպագուներին խորհուրդ էր տվել առանձնակի հույսեր չփայփայել՝ խոստանալով, որ իրենք խաղալու են միայն հաղթանակի եւ «Շախտյորի» երկրպագուներին ուրախացնելու համար: Եվ  ֆուտբոլիստը կատարեց խոստումը՝ դառնալով հանդիպման հերոսը: Նախ, հանդիպման 44-րդ րոպեին, երբ «Շախտյորը» պարտվում էր 0:1 հաշվով, Մխիթարյանի ուժեղ հարվածից հետո գնդակը հայտնվեց դինամոյականների դարպասում: Սակայն այն գրանցեցին կիեւցիներից Դանիլո Սիլվայի անվան դիմաց որպես ինքնագոլ, իսկ 75-րդին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խփեց իր գոլը՝ կամային հաղթանակ պարգեւելով «Շախտյորին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930