Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանցային պատրաստվածության ինդեքսով հետ ենք Վրաստանից եւ Ադրբեջանից

Ապրիլ 11,2013 11:36 Share

2013-ին Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսով 12 տեղով առաջընթաց է գրանցել՝ 184 երկրների շարքում: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց նախկին վարչապետ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Սակայն, ըստ վարչապետի, մի շարք ոլորտներում դեռ անելիքներ կան, մասնավորապես՝ դատական, տեղական ինքնակառավարման ոլորտներում առկա բացերը նույնպես բացասաբար են ազդում ինդեքսի ձեւավորման վրա: Վարչապետը նաեւ հայտնեց, որ տարածաշրջանում ցանցային պատրաստվածության ինդեքսի ցուցանիշներով  Հայաստանը դեռ հետ է մնում Վրաստանից եւ Ադրբեջանից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել