Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հաստատեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարը Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել է Բրեժնեւի հետ

Ապրիլ 17,2013 17:38 Share

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց 168.am-ի այն լուրը, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, իր հայտարարության հետ կապված, թե  նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ավելի քան 82 տոկոսի քվեն, ասել է, որ 82 տոկոսանոց կողմ քվեարկություն կարող էր լինել միայն Սովետական Միությունում եւ այդքան ձայն կարող էր հավաքել միայն ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը:

Այս հայտարարության հետ կապված Փոստանջյանը Յագլանդին ասել է. «Դուք չեք հասկանում, դա ընդդիմության հարցն է»,-նշեց նա, հավելելով, որ շուտով այս մասին հայտարարություն է տարածելու:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել