Այսօր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում կայացավ մոենոներկայացման պրեմիերա՝ ըստ Նատալի Ֆիլյոնի «Դզին» բանաստեղծության: Շնորհալի դերասանուհի Նարինե Գրիգորյանը (Նարինկան) հրաշալի խաղաց. նրան հաջողվեց հանդիսատեսին փոխանցել կաթիլի հույզերը, որը ձգտում է ոչ թե ճահիճ, այլ դեպի մեծ օվկիանոս: Ներկայացման ռեժիսորն է Ռուբեն Բաբայանը, նկարիչը Ալինա Ալեքսանյանը:
Նարինե Գրիգորյանն Aravot.am-ին աաց, որ վաղուց էր երազում իր ուսուցիչ Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ մոնոներկայացում խաղալ ու այժմ երջանիկ է, որ երազանքն իրականացել է:
Մոնոներկայացման ավարտից հետո դահլիճը «պայթեց» ծափահարություններից:
Թե ինչո՞ւ որոշվեց բեմադրել ոչ թե պիես, այլ բանաստեղծություն, ինչպես նաեւ թատերագետ Արա Խզմալյանի կարծիքը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: