Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթիլն օվկիանոս էր ուզում

Ապրիլ 29,2013 23:50

Այսօր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում կայացավ մոենոներկայացման պրեմիերա՝ ըստ Նատալի Ֆիլյոնի  «Դզին» բանաստեղծության: Շնորհալի դերասանուհի  Նարինե Գրիգորյանը (Նարինկան) հրաշալի խաղաց. նրան հաջողվեց հանդիսատեսին փոխանցել  կաթիլի հույզերը, որը ձգտում է ոչ թե ճահիճ, այլ դեպի մեծ օվկիանոս: Ներկայացման ռեժիսորն է Ռուբեն Բաբայանը, նկարիչը Ալինա Ալեքսանյանը:

Նարինե Գրիգորյանն  Aravot.am-ին աաց, որ վաղուց էր երազում իր ուսուցիչ Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ մոնոներկայացում  խաղալ ու այժմ երջանիկ է, որ երազանքն իրականացել է:

Մոնոներկայացման ավարտից հետո դահլիճը «պայթեց» ծափահարություններից:

Թե ինչո՞ւ որոշվեց բեմադրել ոչ թե պիես, այլ բանաստեղծություն, ինչպես նաեւ թատերագետ Արա Խզմալյանի կարծիքը՝  տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930