Լրահոս
Օրվա լրահոսը

Lithuania Tribune. «Հայաստանի անկախությունը հոգեբանորեն չի ճանաչվել. ռուս ընդդիմադիր»

Մայիս 04,2013 20:51

Ռուսաստանի քաղաքական վերնախավի ծավալապաշտական հավակնությունները կենտրոնացած են Հայաստանի, Բելառուսի և Ուկրաինայի պես պետություններին: Նման կարծիք է հայտնել ռուս ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Գոզմանը Վիլնիուսում, հինգշաբթի օրը: Հաղորդում է «Լիտվա տրիբուն» լրատվականը:

«Ուկրաինայի, Բելառուսի և Հայաստանի անկախությունները հոգեբանորեն չեն ճանաչվել: Այն ճանաչվել է դե յուրե, բայց ոչ մարդկանց գլխներում: Նրանք չեն համակերպվում, որ Ուկրաինան և Բելառուսը օտար երկրներ են, – ասել է Գոզմանը, – մինչդեռ Մերձբալթյան երկրների անկախությունը ճանաչվել է»:

Ըստ նրա, Ռուսաստանը կարող է չսիրել Մերձբալթյան երկրները և անհարմար հարևան լինել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար, սակայն այլևս սպառնալիք չէ և հաշտվել է նրանց անկախության հետ:

 

Պատրաստեց՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 Աղբյուր՝ lithuaniatribune.com

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գոզմանը չարեչար սխալվում է, որ Ռուսաստանը կարող է չսիրել Մերձբալթյան երկրներին:
    Ռուսաստանը,՝ ոչ միայն սիրում ու հարգում է, այլև գնհատում է նրանց բարձր արժանիքները, ինչը
    որ չես ասի Հայաստանի համար, բայց ոչ հայ ժողովրդի մեղքով, այլ վերնախավի:
    Այս թեման ինձ համար անչափ հարազատ է և արդիական, իմ 3 տասնյակ տարի այնտեղ ապրելու կյանքի փորձով: Հայաստանի ղեկավարության հետ շուտով նույնիսկ Լուկաշենկոն չի ցանկանա
    բարեկանություն անել, և կմնա միայն Զիմբաբվեի մարդակեր,՝ Ռոբերտ Գաբրիել Մուգաբեն:
    Մեր երկիրը գլորվում է հոգեբանական անդունդ, որից դուրս գալը, մեղմ ասած, ՝ շատ դժվար կլինի:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031