Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում էլ են պահանջում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Մայիս 22,2013 00:53

Ամեն անգամ, երբ մեր ցուցարարներն անմիջականորեն ՀՀ նախագահի նստավայրի առջեւ են փորձում ցույցեր անել՝ ոստիկանները նրանց ետ են մղում՝ մի փողոց հեռավորության վրա միայն թույլատրելով հայտնել իրենց բողոքը: Ոչ շատ վաղուց հանրահավաքների համար արգելված վայրերի ցանկն ավելի մեծ էր՝ ընդ որում, պատճառաբանում էին թե երթեւեկությունը չխոչընդոտելը, թե զբոսաշրջային վայրերը «տեսքից» չգցելը:

Մինչդեռ Լոնդոնում ոչ բրիտանական խորհրդարանի շենքը, ոչ զբոսաշրջային կենտրոնները՝ Վեստմինսթերյան աբբայություն լինի, Թրաֆալգարի հրապարակ եւ այլն, ամենածանրաբեռնված երթեւեկությամբ փողոցներն անգամ բնավ խոչընդոտ չեն, որ ցույցերն ընթանան անարգել: Այսօր շատ կարճ ժամանակահատվածում նման մի քանի ցույցերի ականատես դարձանք: Ընդ որում, եթե Վեսթմինսթերում՝ Բիգ Բենի եւ խորհրդարանի առջեւ ցույց անողները բանտարկյալի հագուստով, ոտնաշղթաներով ուղղակի անցան՝ բողոքելով, թե ինչու է Շաքեր Ամերը Գուանտանամոյում, դեպի Թրաֆալգարի հրապարակ տանող՝ բազմաթիվ պետական հաստատությունների ճանապարհին արդեն հիմնովին էին տեղավորվել այլ ցուցարարներ, որոնց կոչերից մեկն էր. «Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:

PrevPhoto
NextPhoto

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031