Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանի «շենացող» ծննդավայրում կանայք տղամարդկանց կարոտով են ապրում (տեսանյութ)

Մայիս 26,2013 21:50

Այսօր իր ծննդավայր` Սառնաղբյուր հյուրընկալված Սամվել Նիկոյանից  լրագրողները իր հետաքրքրվեցին, թե նա որպես ԱԺ պատգամավոր ու ԱԺ նախկին նախագահ  ի՞նչ է արել իր ծննդավայրի համար: Սամվել Նիկոյանը, ցույց տալով եկեղեցու ներքեւում գտնվող ճանապարհն,  ասաց. «Եթե դուք այս ճանապարհով, ասֆալտապատ ճանապարհ է, եթե դուք շարունակեք գնալ, մտնել գյուղ, կտեսնեք, որ  դուք գնում եք ասֆալտապատ ճանապարհներով  ամենաբարձր մակարդակի, ամենաշեն գյուղ: Եվ դա մի կապեք իմ անձի հետ, գյուղի այն մարդիկ, ովքեր ժամանակին կարողացել են պաշտպանել իրենց գյուղը , նրանց սերունդները կարող են գյուղը շենացնել: Մեր գյուղը Հայաստանի ամենաշենացող գյուղերից է, այս ժամանակ շատ գյուղեր դատարկվում են, այո, մեր գյուղի մանկապարտեզում երեխաների թիվը ավելանում է, դպրոցի առաջին դասարանի աշակերտների թիվը ավելանում է,  չկա արտագաղթ, այլ կան, իհարկե,  արտագնա աշխատանքներ: Շեն գյուղ է, եթե դուք  մտնեք, գյուղի մեջ քայլեք, կտեսենք, որ ապրող,  զարգացող կենսունակ գյուղ է, գյուղացիների շնորհիվ, ես էլ այդ գյուղացիներից մեկն եմ»: Նա հրաժարվեց ասել, թե կոնկրետ  ինչ է արել գյուղի համար` նշելով,  որ կարիք  չկա գյուղացիներից առանձնանալու:

Ի պատասխան Նիկոյանի այս խոսքերի, գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց. «Էնքան շենացող է, որ 2000 ընտրողից  1000-ը հավերժ  գյուղում չէ, տղամարդկանց երեսը կանայք  չեն տեսնում»: Գյուղացիները վերջերս գյուղի դատարկման ու սոցիալական խնդիրների մասին   մասին  նաեւ բողոք էին ներկայացրել    ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Մեր բազմաչարչար հայրենիքի բոլոր խնդիրները կլուծվեն, եթե օր առաջ կարողանանք ազատվել ՀՀԿ կոչվող չարիքից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031