Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում

Մայիս 27,2013 15:27
carahatum

Մայիսի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ,  Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են  ենթարկել  1984 թ. ծնված Էդվարդ Ս.-ի վարած «ԶԻԼ-43161» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 12 խմ փայտանյութով:
Էդվարդ Ս.-ն նշված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը ձեռք է բերել 1990 թ. ծնված Արտակ Թ.-ից:
Փայտանյութն առգրավված է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողները,  ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են ենթարկել 1987 թ. ծնված  Սամվել Է.-ի վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը  բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով:
Սամվել Է.-ն    փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը   հատել է Լորուտ գյուղի հարակից ձորից:
Փայտանյութն առգրավված է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031