Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ծննդատանը ծնվեց հետերկրշարժյան 50 000-րդ երեխան (ֆոտոշարք)

Հունիս 01,2013 20:48

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու ծննդատուն էին այցելել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այստեղ նշում էին հետերկրաշարժյան 50 000-րդ երեխայի` Հայկի ծնունդը:

Ինչպես հայտարարեց Շիրակի մարզպետի  խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետն ու քաղաքապետը դատարկաձեռն չեն եկել ծննդատուն.երկու պաշտոնյաները  միասին 100 000 դրամ նվիրեցին նորածին Հայկին, մարզպետը նաեւ մանկական սայլակ էր բերել իր հետ: 100 000 դրամ էլ այս երեխային իր կողմից ուղարկել  էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:  Շիրակի մարզպետը իր ելույթի մեջ մի ուշագրավ   փաստ ներկայացրեց. «Ժամանակին Սովետմիության հայտնի  ղեկավարներից մեկ, դուք գիտեք  ում մասին է խոսքը, ասում են, երբ գնում էր  գործարան, գործարանում աշխատողներին հարցեր էր տալիս, երբ հայ բանվորի էր հանդիպում, հարցնում էր` ո՞նց ես աշխատում, պլանները ո՞նց ես կատարում, ի՞նչ առաջադիմություն ունես աշխատանքային եւ այլն, եւ այլն, իսկ ադրբեջանցու  հանդիպելիս, ասում էր` քանի՞ երեխա ունես: Քանիսը ունենար, ասում էր`  քիչ է, եւ դրանից է,  որ էսօր իրանք շատանում են, իսկ մենք տեղում դոփում ենք»:

Մարզպետը հորդորեց  ծծնդաբերության ի վիճակի մայրերին նոր զավակներ ունենալ: Ի դեպ, փոքրիկ Հայկի ընտանքին «Անի տուր» տուրիստական ընկերությունը  նվիրեց ուղետոմս  Արեւտյան Հայաստանի պատմական վայրեր` Կարս, Անի, Էրզրում, Վան եւ Վանա լիճ: Այս նվերը մեկնաբանվեց փոքրիկ Հայկի մեջ  առաջին օրվանից  հայրենասիրություն  դաստիարակելու անհրաժեշտությամբ:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930