Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց հայաստանցի՝ այսօր մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հունիս 01,2013 20:50

Քիչ հետո Մինսկի «Սպորտի պալատում» կմեկնարկի սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Տասը քաշային կարգերում չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու համար Բելառուսի մայրաքաղաքի ռինգ մտնելու են 36 երկրների շուրջ 300 բռնցքամարտիկներ:  Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է վեց հոգով: Նրանք են. 46-49 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան, 52  կգ՝ Նարեկ Աբգարյան, 56 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝ Հովհաննես Բաչկով, 64 կգ՝  Արա Պուլուզյան, 75 կգ՝ Արման Հովիկյան:
Վիճակահանությամբ այսօր մեր տղաներից ռինգ մտնելու է Արա Պուլուզյանը, որը մեկնարկային մենամարտում հանդիպելու է ռինգի տերերից Ռուստամ Աձինաեւի հետ:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930