Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 50 դրամով նվազեցրել են «ՀայՌուսգազարդի» կողմից առաջարկվող սակագինը

Հունիս 06,2013 10:10 Share

Հատված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆի հարցազրույցից

-Սակագների սպասվող փոփոխությունները (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 8 դրամով եւ գազի սակագնի ավելացում 24 դրամով) վերջնակա՞ն են, թե՞ դեռ կարող են փոփոխության ենթարկվել։

-Այն թվերը, որ հայտարարել ենք, արտահայտում են հանձնաժողովի աշխատակազմի վերջնական մոտեցումը։ Հանձնաժողովը կլսի հարցը, ամսի 7-ին հանրային լսումներ կիրականացնի եւ կկայացնի իր վերջնական որոշումը։

-Հանրային քննարկումներն ի՞նչ են տալու, ի՞նչ են փոխելու հանձնաժողովի դիրքորոշման մեջ, եթե, ինչպես նշում եք, ձեր մոտեցումները վերջնական են։

-Մենք ցանկացած քննարկման ժամանակ բոլոր կողմերի կարծիքը փորձում ենք լսել եւ հաշվի առնել։ Եթե կլինեն հիմնավորված գործնական առաջարկություններ, ապա առնվազն սակագների հաջորդ փոփոխության ժամանակ այդ առաջարկություններն անպայման հաշվի կառնվեն։ Այդ առումով, քննարկումները շատ օգտակար են, մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման տեսանկյունից։

-Ձեզ բավարարո՞ւմ են «ՀայՌուսգազարդի» բացատրությունները՝ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստան մուտք գործող՝ սահմանում ստացվող երկնագույն վառելիքը բաժանորդին վաճառվում է կրկնակի բարձր գնով։

-Չեն բավարարում, դրա համար էլ մենք շոշափելիորեն՝ մոտ 50 դրամով նվազեցրել ենք «ՀայՌուսգազարդի» կողմից առաջարկվող սակագինը։

-Այնուամենայնիվ փաստն ինքնին արտառոց չէ՞, ձեր կարծիքով։

-Չէի ասի, թե արտառոց է։ Օրինակ, Ֆրանսիայում գազը սահմանի վրա ստացվում է 370 դոլարով, 800 դոլարով, այսինքն՝ կրկնակիից շատ ավելի թանկ, վաճառվում է բնակչությանը

Լ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930