Լրահոս
Օրվա լրահոսը

Դ. Սանասարյան. «Ոչ թե պիտի ազատվեր մարզպետի պաշտոնից, այլ հեռացվեր» (Տեսանյութ)

Հունիս 06,2013 12:04

«Ինձ համար Լիսկան հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում»,-այսօր «Վարկած» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետի հետ կապված վերջին միջադեպերի մասին:

Դ. Սանասարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք հաղորդագրություն կտարածեն Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության վերաբերյալ: Նա այդ հաղորդագրությունը մարտաֆիլմի սցենար համարեց ու նշեց.  «Սուրիկ Խաչատրյանը հիմա ցանկացած հրահանգ կատարելու է սրբորեն, որ ինքը պատասխանատվության չենթարկվի: Նա գործարար կնոջ ապտակեց, հրապարակային Րաֆֆիին սպառնաց, որ գլուխը կջարդի, բայց ոչ մի պատասխանատվություն չկրեց:  Գորիսում մարդիկ պարզապես վախենում են: Պիտի գնանք Գորիս, վրաններ խփենք այնտեղ ու կոնկրետ գործողություններով մարդկանց ոտքի հանենք: Եթե կծիկը բացվի՝ Սուրիկ Խաչատրյանի վրա բազմաթիվ հանցագործություններ են բացվելու»:

Դ. Սանասարյանը տեղեկացրեց, որ այսօր ակցիա են անելու ՀՀ կառավարության դիմաց և շարժվելու դեպի նախագահական նստավայր՝ պահանջելու քրեական հետապնդում:

Գնահատելով այն փաստը, որ Սյունիքի մարզպետն արդեն հրաժարական է տվել, Դ. Սանասարյանը պատասխանեց. «Նա ոչ թե պիտի ազատվեր մարզպետի պաշտոնից, այլ հեռացվեր: Կառավարությունը կամ իշխանությունը որևէ քայլ չեն ձեռնարկում, սպասում են, որ Ս. Խաչատրյանը կբարեհաճի, նրա մեջ այդ խիղճը կարթնանա: Մեզ վախկոտ ու բեմադրող իշխանություններ պետք չեն, նրանք պիտի հեռացնեին Սուրիկ Խաչատրյանին»:

Զուգահեռներ տանելով «Հարսնաքարի» գործի հետ՝ Դ. Սանասարյանը նկատեց. « Ի տարբերություն «Հարսնաքարի»՝ այստեղ կոնկրետ տեսագրություն կա, բացի այն, որ մարզպետի տղան է մասնակիցը, կա նաև տեսագրություն, որ փոխհրաձգություն կա: Չեմ բացառում, որ Արտակ Բուդաղյանին հարձակման համար որոշակի պատասխանատվության կենթարկեն: Այսօր մեր բանակի սպաները ուղղակի չեն ապրում ապահով Հայաստանում…իսկ Ռուբեն Հայրապետյանը առաջվա Ռուբենը չէ, նա փորձում է ավելի քիչ մասնակցել գաղջ մթնոլորտի ստեղծմանը, բայց նա պատիժը չի կրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NNN says:

    Լիսկային հեռացնել տալու համար առաջինը պիտի նախագահին հեռացնել իր ողջ արքայական շքախմբով հանդերձ : Միթե մինչև հիմա դրանում չհամոզվեցիք ?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930