Լրահոս
Օրվա լրահոսը

3 մլն եվրո` Արթիկի ու հարակից գյուղերի ջամատակարարման համար

Հունիս 06,2013 18:24

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին  Շիրակի մարզպետարանից, այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ խորհրդակցություն  է անցկացվել  մարզպետարանում, որին մասնակցել են «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության մի շարք մասնագետներ եւ համայնքապետեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են  Արթիկ քաղաքի եւ նրա շրջակա համայնքների ջրամատակարարման խնդիրների հետ կապված մի շարք հարցեր: Պատրիկ Լորենը Շիրակի մարզպետին ներկայացրել է   Արթիկում «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից իրականացված ներդրումային աշխատանքները: «Կառուցված դրենաժային համակարգի շնորհիվ համայնք հասնող ջրի որակն էապես փոխվել է, բնականաբար խնդիրներն այսքանով լուծված չի կարելի համարել: Արթիկի տարածաշրջանում ջրամատակարարման խնդիրների կարգավորման համար ընկերությունն այլ ծրագրեր եւս ունի»,-նշել է  պրն Լորենը: Նա նաև ասել է, թե  երկրորդ փուլով նախատեսվում է 3մլն եվրո գումարի ներդրումային աշխատանքների իրականացում:

Հանդիպմանը ներկա  են եղել  նաեւ տարածաշրջանի 4` Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արեւշատ համայնքների ղեկավարները:  Այս համայնքները ընդգրկված չեն  «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարման համակարգում եւ օգտվում են Մանթաշի Ձորի ջրից:   «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման տիրույթ ընդգրկվելու համար համայնքապետերը հետաքրքրվել են , թե ինչ աշխատանքներ են իրականացվելու իրենց տարածքում ջրամատակարարման որակի բարձրացման ուղղությամբ: «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրել է, որ այդ պարագայում ներդրումներ կլինեն նաեւ այս համայնքներում: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը  իր հերթին կարեւորել է  վերը նշված գյուղերի ջրամատակարարման խնդրի հնարավորինս արագ կարգավորումը, ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ փոխգործակցված աշխատանքը, որն հանգեցնելու է մարզի բնակիչներին որակյալ եւ 24-ժամյա ջրամատակարարման ապահովմանը:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930