Aravot.am- ի հետ զրույցում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցմաան առիթով ծավալած խոսակցություններին, ասաց. «Նախագիծ չկա, բան չկա, ես տեղակ չեմ թե ինչ են մտածում, պետք է կոնկրետ նյութ լինի, որ կարծիքս հայտնեմ»:
– Արժե՞ փոփոխութուն անել Հանրապետության հրապարակում:
– Ոչ, մեր հրապարակը պատրաստի հրապարակ է, վերջին տարիներին, իհարկե, ինչ- որ բան փոխվել է, կարող է դրա հետ կապված անհրաժեշտություն է առաջացել փոփոխությունների: Հետո մի բան ասեմ, պատկերասրահի շենքը ժամանակին սխալ կառուցվեց եւ խնդիր առաջացրեց: Պատկերասրահի շենքը ճիշտ լուծում չի ստացել:
Կարդացեք նաև
– Իսկ հրապարակում նոր հարկեր բարձրացնելու անհրաժեշտություն կա՞:
– Իհարկե ոչ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































