Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավոր գնդապետ Արտակ Բուդաղյանին տեղեկացրել են եղբոր սպանության մասին

Հունիս 16,2013 15:31

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նույն հոսպիտալի պալատ:

168.am-ը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան հոսպիտալ են այցելել գնդապետի կրտսեր եղբայրն ու հայրը, որպեսզի նրան հայտնեն մյուս եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին: Հոսպիտալի մոտ Բուդաղյանների հարազատներից մեկը հաստատել է լուրը եւ ասել, որ գնդապետը դեռ դեղերի ազդեցության տակ էր եւ դժվարությամբ էր արտահայտում էմոցիաները:

ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ փոխգնդապետ Արամ Ասատուրյանը հաստատել է լուրը. «Քանի դեռ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում եւ վիճակը ծայրահեղ ծանր էր, մենք հարազատներին հորդորում էինք, որ այդ մասին ոչ մի խոսք չասեն: Այժմ Բուդաղյանն արդեն հիվանդասենյակում է եւ բարեկամները պետք է որոշեին՝ երբ ասեն»,- «168 ժամին» ասել է Ասատուրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930