Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացքի մեջ են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային կենտրոնների ջեռուցման ապահովման ծրագրերը

Հունիս 19,2013 17:57

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների  ջեռուցման ապահովման ու վերանորոգման՝  Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:

Ծրագրի ընթացիկ աշխատանքների հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանը տեղեկացրել է, որ այս տարվա ծրագրով 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

Մայրաքաղաքի 16 գրադարան ապահովվում է ջեռուցման համակարգերով: Աշխատանքների ավարտից հետո գրադարանների ջեռուցման ծրագիրը կամբողջանա, և ձմռանն ընդառաջ չջեռուցվող գրադարան մայրաքաղաքում այլևս չի լինելու:

Եվս  4 ստեղծագործական կենտրոն ու երաժշտական դպրոց է 2013-ի ծրագրով ջեռուցվելու: Հիմնանորոգվում և ջեռուցմամբ են ապահովվում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի ու «ՀայԱրտ» մշակութային կենտրոնները: Մշակութային օջախների ջեռուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ ջեռուցվելու են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930