Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռոբերտ Սարգսյան. «Ես դաստիարակություն չունեմ ուրիշի հայտարարագիրը կարդամ»

Հունիս 20,2013 11:12

Հատված ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հարցազրույցից:

 Ձեր փեսան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես ահռելի ունեցվածք ունի, ոմանց համար կասկած հարուցող, մինչդեռ իրավապահների համար ամեն ինչ մաքուր է։

– Ես ասեմ, Տարոն Մարգարյանի ունեցվածքը բոլորն օրինական ճանապարհով ձեռք բերված ունեցվածք է, ես խորհուրդ չեմ տա ուրիշի փողերը հաշվել, դա լավ չի։ …Դե հաշվում են, որ ասում են, այսինքն՝ ինչ-որ ապացույց կա՞։ Էնքան որ արտահայտվում են, չի կարելի էնքան որ արտահայտվել։

Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում է նշված նրա կարողությունը։

– Ես չեմ նայել՝ ճիշտն ասած։

Դուք տեղյա՞կ չեք, թե ինչ ունի Տարոն Մարգարյանը։

– Ինքն իմ բարեկամն ա, իմ ընկերն ա, բայց ես դաստիարակություն չունեմ ուրիշի հայտարարագիրը կարդամ, տեսնեմ մեջն ինչ կա։ Ամեն դեպքում, դա օրինական ճանապարհով կուտակած կարողություն է:

Իսկ եթե չեք հարցրել, որտեղի՞ց գիտեք, որ օրինական է։

– Ես կրկնում եմ, որ իմ դաստիարակությունը չի ներում, որ հարցնեմ։ Դուք հարցրեք։  Հալալ ըլնի նրանց, ով ինչ ունի։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930