Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ դառնալու հարցում Արտուր Աթայանը տեղյակ չէ եւ ոգեւորված էլ չէ

Հունիս 23,2013 23:18

Տեղեկացրել ենք, որ մի խումբ սյունեցիների բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով Սյունիքի մարզպետի նշանակման հարցում հաշվի առնել նաեւ Սյունիքի բնակիչների կարծիքը եւ նկատել են, որ կարեւոր պաշտոնի թեկնածուն Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանն է:

Այս առիթով Կապանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը news.am-ի հետ զրույցում հերքել է իր` Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը. «Ոչ, ես էլ եմ լրատվամիջոցներից իմացել, նման բան չկա»:

Արտուր Աթայանը նշել է, որ տեղյակ չէ սյունեցիների անունից տարածված նամակին, որով պահանջում են իրեն նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնին. «Ես այդպես ոգեւորված չեմ էլի այդ մտքից, չեմ էլ կարծում, թե ինչ-որ մեկը ժողովրդի կարծիքը հաշվի կառնի, դրա համար այդպես լուրջ չեմ ընդունում, ոչ էլ ոգեւորված եմ»: Միաժամանակ կա կարծում է, որ ճիշտ կլինի, որ Սյունիքի մարզպետի պաշտոնին լինի կապանցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930