Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի բախումներում զոհվածների թիվը անցավ 100 հազարը

Հունիս 26,2013 17:45

«Ազատություն» ռադիոկայանՍիրիայում արդեն 27 ամիս շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը անցել է 100 հազարը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը:

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` 100 հազար 191 սպանվածներից 36 հազար 661-ը քաղաքացիական անձինք են, 25 հազար 407-ը` նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի զինծառայողներ, 17 հազար 311-ը` կառավարամետ զինյալներ, 169-ը`  «Հըզբոլա» խմբավորման զրոհայիններ, 13 հազար 539-ը` ապստամբ զինյալներ, 2 հազար 15-ը` կառավարական բանակը լքած զինծառայողներ, եւ 2 հազար 518-ը` ապստամբների կողմից կռվող օտարերկրացիներ:

Լրատվական գործակալությունները հիշեցնում են նաեւ, որ այս ամիս ավելի վաղ ՄԱԿ-ի հրապարակած պաշտոնական տվյալներով` Սիրիայում հակամարտության սկսվելուց` 2011 թվականի մարտից մինչեւ այս տարվա ապրիլի վերջ բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 93 հազար մարդ:

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930