Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի արդյունքները

Հուլիս 01,2013 19:55

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2013թ. հանրապետական մրցույթը այս տարի  մայրաքաղաքում անցկացվել է 4 տարիքային խմբերով՝ 1997-1998թթ., 1999-2001թթ., 2002-2004թթ. և 2005-2007թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքների միջև։ Հունիսի 6-ից 14-ն ընկած ժամանակահատվածում մրցույթի 1-ին՝ համայնքային փուլին Երևանի բոլոր վարչական շրջաններից մասնակցել է 384 ընտանիք։ Հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած մրցույթի 2-րդ  փուլին, որն անցկացվել է <<Հրազդան>> մարզադաշտում և մայրաքաղաքի թիվ 71 հիմնական դպրոցի մարզադահլիճում, մասնակցել է 144 ընտանիք: Մասնակից ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի հուշամեդալներով, իսկ 4 տարիքային խմբերում հաղթող ընտանիքները՝ ՀՀ նախագահի հավաստագրերով և դրամական պարգևներով:

 

1997-1998թթ. չորրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Սահակյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Գևորգյանների ընտանիքը (Նորք-Մարաշ վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Պողոսյանների ընտանիքը՝    (Աջափնյակ վարչական շրջան)

 

1999-2001թթ. երրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Սանդրոսյանների ընտանիքը (Արաբկիր վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Մարգարյանների ընտանիքը (Նոր Նորք վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Աբրահամյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան)

 

2001-2004թթ. երկրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Գրիգորյանների ընտանիքը (Դավթաշեն վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Մարտիրոսյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Թամոյանների ընտանիքը՝ (Էրեբունի վարչական շրջան(

 

2005-2007թթ. առաջին տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Գասպարյանների ընտանիքը (Ավան վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Բալյանների ընտանիքը (Էրեբունի վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Մատինյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան)

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031