Լրահոս
Օրվա լրահոսը

Կկայանա տոնական քայլերթ

Հուլիս 05,2013 10:26

Հայաստանում նշվում է ՀՀ պետական խորհրդանիշների օրը

Հուլիսի 5-ին  Հայաստանում այսուհետ նշվելու է երկու տոն` ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանիշների, որի առիթով այսօր կկայանա օրվան նվիրված տոնական քայլերթ: Ինչպես «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն ասաց, լինելու է նաեւ բեմականացված քայլերթ, որի ժամանակ շուրջ 7000 երեխա կրելու է ՀՀ պետական դրոշի գույներով շապիկներ:

«Քայլերթի հիմնական գաղափարն այն է, որ  հայ երեխայի մեջ սերը հայրենիքի հանդեպ ավելի մեծացնենք, փորձենք վերաիմաստավորել երեխաների մոտ մեր պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքը»,-ասաց նա:

Այսօրվա տոնական ծրագիրն սկսելու է երեկոյան ժամը 18:45-ից,  կփակվեն Ֆրանսիայի հրապարակը, Սայաթ-Նովա փողոցի, Ազատության հրապարակի հատվածը` մինչև Տերյան խաչմերուկ:

«Քայլերթը կմեկնարկի ժամը 7-ին Ազատության հրապարակից, կանցնի Ֆրանսիայի հրապարակով, այնուհետև Մաշտոցի պողոտայով կիջնենք Ամիրյան փողոց, կթեքվենք Ամիրյանով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հրապարակով պտույտ անելուց հետո Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով նորից կմտնենք Ազատության հրապարակ: Ընդհանուր քայլերթը կտևի մոտ կես ժամ, որից հետո Ազատության հրապարակում կսկսվի համերգային ծրագրի երկրորդ հատվածը»,-նշեց Պավել Սարգսյանը:

Նշենք, որ նախկին երկու տարիների ընթացքում ՀՀ պետական խորհրդանիշների օրը նշվել է հուլիսի 15-ին: «Մենք սպառել ենք մեր ազատ օրերի լիմիտը, և համապատասխան երկու տոն ազատ օրով կլինի միայն հուլիսի 5-ին»,- պարզաբանեց բանախոսը:

Տոնական քայլերթին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երեխաներ: Միայն Սյունիքի մարզից մասնակիցներ չկան, քանի որ ունեին տեղ հասնելու խնդիր:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031