Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում

Հուլիս 07,2013 11:43

Ամերիկայի Արլինգթոն քաղաքում ընթացող «Համաշխարհային փառատոնում» գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նկարում) վեց տուրից հետո 5,0 միավորով եւս երեք հոգու հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօր ՄԱԷ-ում ավարտվում է «20th Abu Dabi International Chess Festival»-ը: Եզրափակիչ՝ 9-րդ տուրից առաջ, հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 3-8-րդ հորիզոնականները: Այսօր նա սեւերով խաղում է հնդիկ գրոսմայստեր Սուրի Վայբհավի հետ: Մեր երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, 3,5 միավորով 32-րդ տեղում է:

Իսպանիայի Բենասկե քաղաքում ընթացող շախմատային փառատոնի երրորդ տուրից հետո Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ցույց է տվել հարյուր տոկոսանոց արդյունք եւ 30 առաջատարների մեջ է:

Բարբերա-դել-Վալյեսում (Իսպանիա) մեկնարկած միջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը երեք տուրից հետո ունի 2,5 միավոր, Հովիկ Հայրապետյանը՝ 2,0, Մարկ Բասենցյանը՝ 1,0:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031