Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան-Յուրի Վարդանյան հանդիպումը տեսականորեն հնարավոր է

Հուլիս 09,2013 15:58 Share

168.am-ը տեղեկություն է հրապարակել, թե այսօր կարող է տեղի ունենալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Aravot.am-ը այս լուրը փորձեց ճշտել նախարարի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ավետիս Բաբաջանյանից: «Այսօր առավոտյան հենց այդ մասին հարցրել եմ Յուրի Վարդանյանին, ինչին նա պատասխանել է, թե տեսականորեն հնարավոր է, բայց ստույգ պայմանավորվածություն չկա»,- ասաց Ավետիս Բաբաջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել