Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարում ջրհեղեղ է

Հուլիս 14,2013 19:30

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տուն հայտնվել են ջրի մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ոռոգման ջուրը վարարած լցվել է բնակիչների նկուղներ եւ բարձրանում է սենյակներ: Պատճառն այն է, որ ոռոգման համակարգը տարիների ընթացքում չի մաքրվել, ինչն էլ ջրի պատվարի փլուզման պատճառ է դարձել: Մոտ 300-ից ավելի բնակիչ` անչափահասներ, ծերեր, շիվարած կանգնել են փաստի առաջ, իսկ պատկան մարմիններից, մասնավորապես Արմավիրի մարզպետարանից, Փարաքարի գյուղապետարանից  ոչ ոք չի բարեհաճել դեպքի վայր այն դեպքում, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 14:00-ին:

Դեպքի վայր են ժամանել միայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031