Լրահոս
Օրվա լրահոսը

9-ամսական հղի վազորդուհին մահացել է: Բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը

Հուլիս 18,2013 17:12 Share

Եթովպացի միջին տարածությունների վազորդուհի, Աթենքի օլիմպիական խաղերի մասնակից Մեսկերեմ Լեգեսսեն Հեմդեն քաղաքի ռեստորաններից մեկում կորցրել է գիտակցությունը: Մարզուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է, տեղեկացնում է ESPN-ը:

26-ամյա մարզուհին գտնվում էր հղիության 9-րդ ամսում: Բժիշկներին հաջողվել է երեխայի կյանքը փրկել: Վազորդուհու մահվան պատճառի մասին ոչինչ չի ասվում:

Մեսկերեն Լեգեսսեն Աթենքի օլիմպիական խաղերում 1500 մետր վազքում զբաղեցրել էր 12-րդ տեղը եւ եզրափակիչ չէր մտել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել