Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի կոմբինատի աշխատակիցներից մեկի վիճակը ծանր կայուն է, մյուսի մոտ դրական փոփոխություն է նկատվում

Հուլիս 24,2013 19:01

Երեկ Կապանի կոմբինատում տեղի ունեցած դժբախտ դեպքի՝  հետեւանքով տուժած «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի աշխատակից Սամվել Զաքարյանի առողջական  վիճակը շարունակում  է ծանր կայուն մնալ: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը նշեց, որ  բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում են  տեղում: «Առողջական վիճակը ծանր  է, բայց կայուն: Դեռեւս շուտ է խոսել փոփոխությունների մասին, քանի որ դեռ մեկ օր է, ինչ հիվանդը գտնվում է հիվանդանոցում: Կոտրվածքները շատ  մեծ են եղել եւ ձախ ոտքը փրկել չհաջողվեց, ցանկացած կլինիկայում դա բացառվում էր: Աջ ոտքը պահպանվել է եւ հույսը շատ մեծ է, որ լավ կլինի», – ասաց բժիշկ Աթաջանյանը:

Նույն օրը կոմբինատից առաջին եւ երկրորդ այրվածքներով հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք էր տեղափոխվել ընկերության մեկ այլ աշխատակից՝ 1991թ-ի ծնված Նվեր Ներսիսյանը: Ակնաբույժ Ժաննա Սարդարյանը Նվերի վիճակը լավ գնահատեց եւ նշեց, որ առաջընթաց է նկատվում:

«Այս պահին առողջական վիճակը մոտ 50-60 տոկոսով լավ է: Երեկ հիվանդանոց է տեղափոխվել աչքի թաղանթի առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքով:  Տուժածի մոտ կոպերի մաշկի, ակնագնդի լորձաթաղանթի եւ եղջերաթաղանթի այրվածք կա: Այրվածքներ կան նաեւ այտի վերեւի հատվածում, ուսի  եւ դաստակի շրջանում: Այժմ վաղ է  ասել, որ հետագայում 100 տոկոսով բարդություն չի լինի տեսողության առումով, բայց ըստ ամենայնի, խնդիրներ չեն առաջանա»,-ասաց բժշկուհի Սարդարյանը:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ից տեղեկացրեցին, որ ընկերության աշխատանքները վերսկսվում են, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը վաղը կհանդիպի լրագրողների հետ: Հիշեցնենք, որ տեղի ունեցած դժբախտ դեպքերով պայմանավորված՝ կոմբինատի գործունեությունը երեկ գիշերվանից դադարեցված էր:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ ահավոր է: Սյունիքի/սյունեցիների նկատմամբ հանքային տեռորիզմը շարունակվում է:

    Տուժողները առնվա՛զն 100 հազար եվրո փոխհատուցում պիտի պահանջեն էդ բլեֆներ անող ու «ապահով» «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲԸ-ից: Եթե չտան, վրեժխնդիր եղեք. ինչպես կարողանաք: Իրենց հասնում է:

  2. Ani says:

    Հարգելի Վարազ

    Ես կասեի դուք եք շարունակում Ձեր ահաբեկչությունը Կապանցիների` մասնավորապես Դանդիի աշխատակիցների նկատմամբ: Հերիք չէ անիմաստ և իրականությանը չհամապատասխանող “բարձրագոչ” հայտարարություններ անեք: Պարապությունից փնովում եք Դանդիի նման ընկերությանը, որը հաստատ ձեր նմանների անիմաստ մեկնաբանությունների պատճառով չի կորցնում իր վարկանիշը: Ավելի լավ է աշխատանք գտնեք ձեր համար, միգուցե այդ ժամանակ հասկանաք հանքափորին և այն թե ինչ արժե ընկերությունը իր և իր ընտանիքի ապահով ապագայի համար:

  3. Աննա says:

    Վայ Վարազ-վարազ, չփոխվեցիր էլի… գրիչը ձեռքիդ էս ծնվել, բայց կեղտոտ կլյաուզնի գրիչա… քո գյուղի լեռը քեզ ապահողմնորոշումա` օգնելու փոխարեն…… գիտես, թե ինչ ինիկատի ունեմ…

  4. Աննա says:

    …Տարիներ առաջ դու, Վարազ, այն նույն մարդկանց ում հիմա փնովում ես, շնորհակալություն էիր հայտնում իրենց բարի գործերի համար. հիվանդ աղջկան ֆինանսապես աջակցելու պատրաստակամության համար հոդվածի տակ թողած քո մեկնաբանությունը դրա ապացույցն է. եթե չես հիշում, բաց ու կարդա նորից…. այդ նույն մարդիկ հեռվից հեռու իրենց հայրենասիրությունը ցուցաբերում էին, պատրաստակամ էին օգնելու ու ի վերջո օգնեցին… դու էլ շատ զգացված էիր ու ողջունում էիր այդ քայլը անծանոթ բարերարի կողմից… հիմա էլ ինչ-որ որդեգրած անհասկանալի շաբլոնով ես առաջնորդվում ու նույն մարդկանց քարկոծում…

  5. Li says:

    վարազ “Սյունի”, հանեք այս Սյունի բառը ձեր անունից: Այն ձեզ ընդհանրապես սազական չէ: Ու մի բան լավ իմացեք` եթե Հայաստանում կա մի ընկերություն, որ կանգնում է իր աշխատակցի կողքին ծանր պահերին ու մինչև վերջ աջակցում նրան, դա ԴՓՄ Կապանն է: Այս ընկերությունը փողով չէ, որ հարգանք է վայելում, այլ հասարակ մարդկային վերաբերմունքով, որը բացակայում է մի շարք այլ կազմակերպություններում: Էդ “100 հազար եվրո”-ն էլ ընդամենը էժանագին արտահայտություն է` թույլ տված ձեր կողմից: Ումնից պետք է վրեժխնդիր լինեն, հետաքրքիր է: Կշռադատեք ձեր խոսքը` այն արտահայտելուց առաջ…..

  6. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Շատ ցավալի ու անընդունելի է,որ որոշ «անկախներ», իրենց երիտասարդ 2 համաերկրացիների մեկընդմիշտ ԽԵՂՎԱԾ կյանքի/ապագայի մասին խոսելու փոխարեն իմ «տեռորիզմի» ու «կլյաուզայի» մասին են խոսում: Այս ԱՀԱՎՈՐ դեպքերը ԻՄ ձեռնարկությունում ՉԻ եղել: Ու իմ փող աշխատելու պատճառով ՈՉ ՈՔ չի վնասվել/տուժվել:

  7. Աննա says:

    Գիտեք ինչի վրա եմ զարմանում, որ որոշ անտեղյակներ ու անաշխատունակներ սպասում են այսպիսի նյութերի, որ ևս մեկ անգամ քարկոծելով Դանդիի նման ընկերությանը, այսպես ասած բարձրացնեն իրենց ռեյտինգը: Հարգելիներս ասեմ ձեզ, որ թիրախ ընտրելով Դանդիի նման ընկերությանը ոչնչի չեք հասնի: Ամոթ է……գիտեք ինչու եք այսօր այսպիսի ելույթներ ունենում, որովհետև Դանդին աշխատում է թափանցիկ, որովհետև Դանդին արժևորում է մի շարք արժեքներ որոնցից շատերն են զուրկ: Լիքը հանքեր կան շրջակայքում, որտեղ աշխատողների անվտանգությունը նվազագույն առումով անգամ ապահովված չէ, բա ինչու չեք անդրադառնում դրան, մի հատ հարց տվեք ձեզ, թե որ այդքան համարձակ եք, հայրենասեր ու խիզախ…….Կապանի կոմբինատը թե փակվեց, ինչպես որոշներն են պրոպագանդում, Կապանի ժողովորդը երկու օր անգամ չի դիմանա….Այդ պրոպագանդողներին ես այլ անուն չեմ գտնում քան թուրքեր, այո թուրքեր, որովհետև աստված չանի կոմբինատը փակվեց, կապանցին ուզած թե չուզած լքելու է Կապանը՝ ավելի բարեկեցիկ կյանք փնտրելու համար, իսկ թուրքին հենց դա էլ պետք է, որպեսզի պանթյուրքիզմի իր բաղձալի երազանքը իրականացնի….Անուններ չեմ ցանկանում տալ էթիկայի կանոններից ելնելով, բայց այս կոմենտներում կան մարդիկ, որոնք ուղղակի նողկալի են ու մեղք են, որովհետև այլ կերպ չեն կարողանում հիշեցնել իրենց մասին:

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դե բա «իհարկե». մարդուն 100 դոլար տուր,որ էդ ամիս սովից չմեռնի ու խփիր-աչքը հանիր ու շարունակիր քեզ կոչել «իր փրկիչը»:

    Ախր ո՞ ր մասը «չես հասկանում»: Սյունիքի բնակչության 1/3-ը ապրում է (փոսի մեջ գտնվող) Կապան քաղաքում,որի ԱՆՄԻՋԱՊԵՍ քյալին մի ՀՍԿԱ-ԹՈՒՆԱՎՈՐ հանք են շահագործում,որի հետևանքով տարբեր թունավոր նյութեր գալիս -կախվում են քաղաքի գլխին ու մտնում հողի/ջրի մեջ. գումարած բաց ու ԹՈՒՆԱՎՈՐ պոչերն ու պոչամբարները:

    ԹՔԱԾ ՈՒՆԵՄ Կապանի բնակչության ընդամենը 2-3%-ին տված քո աշխատավարձի վրա, եթե 8-10 տարի հետո մաքուր հող ու ջուր այլևս ՉԻ ՄՆԱԼՈՒ: Ավելի լավ է (կիսով չափ) դատարկ Սյունիք, քան ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Սյունիք,որովհետև դատարկը մի օր նորից կարող ես լցնել,իսկ թունավորը` ոչ:

    Ու Ե՞ՐԲ,Ո՞Վ ու ՈՒ՞Մ փողերով պիտի մաքրվեն էդ պոչամբարները:

  9. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    “Լիքը հանքեր կան շրջակայքում, որտեղ աշխատողների անվտանգությունը նվազագույն առումով անգամ ապահովված չէ”, բայց չգիտես ինչու « թափանցիկ» ու «ապահով» Դանդիում կատարված այսպիսի սարսափելի դեպքերի մասին ես միայն պարբերաբար կարդում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031