Լրահոս
Օրվա լրահոսը

Новости-Грузия․ ՌԴ քաղաքացին փորձել է ապօրինաբար թանկարժեք քարեր տեղափոխել Հայաստանից Վրաստան

Օգոստոս 02,2013 18:59

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները «Սադախլո»-ի սահմանային անցակետի մոտ տուգանել են Ռուսաստանի քաղաքացու, որը Հայաստանից իր հետ տանում էր չհայտարարագրված թանկարժեք քարեր: Հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը:

«Օգոստոսի 1-ին Հայաստանի կողմից «Սադախլո» սահմանային անցակետի մոտ է եկել ՌԴ քաղաքացի Ա.Ա.-ն, որի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է չհայտարարագրված թանկարժեք քարեր, այդ թվում` երեք հատ վզնոց, ականջօղեր, երեք հատ մատանի, չորս հատ խաչ, մեկ կախազարդ, ընդհանուր քաշը կազմում էր 178,99 գրամ»:

Ըստ պետեկամուտների ծառայության, ՌԴ քաղաքացին տուգանվել է այնքան, որքան արժեին թանկարժեք քարերը` մոտ 4 700 դոլար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031