Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա-Իրան սահմանին պողպատե պատ է կառուցվում

Հուլիս 30,2026 12:23 Share

Ermenihaber. Վանի նահանգի Բաշքալե շրջանում՝ Իրանի հետ սահմանին, անվտանգության պատնեշների կառուցման աշխատանքների շրջանակներում առաջին անգամ կիրառվել է մոդուլային պողպատե պատի համակարգ։ 6 կմ երկարությամբ հատվածում սահմանային գիծն ամրացվել է 1մ բարձրությամբ բետոնե հիմքի վրա տեղադրված 5մ պողպատե պրոֆիլներով և 90սմ բարձրությամբ փշալարերով։

Պողպատե պատից բացի սահմանային գոտին հագեցած է նաև խրամատներով, հսկիչ ճանապարհներով և ժամանակակից բարձր տեխնոլոգիական դիտարկման համակարգերով։

Սահմանային անվտանգության այս լայնածավալ ծրագիրը, որը մեկնարկել է 2021-ին, ներառում է Չալդըրանի, Էզալփի, Սարայի և Բաշքալեի շրջանները՝ ընդգրկելով ընդհանուր 305 կմ տարածք։ Նախատեսված աշխատանքների 235 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն արդեն իսկ ավարտվել է, իսկ Բաշքալեի սահմանագծի վերջին՝ 70 կիլոմետրանոց հատվածում շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է։

Բետոնե բլոկները պատրաստվում են անմիջապես սահմանին մոտ գտնվող քարհանքում և հատուկ տեխնիկայի միջոցով տեղափոխվում ու փուլ առ փուլ մոնտաժվում սահմանագծի համապատասխան կետերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել