Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի ռեզերվների հաշվին սահմանափակումներ չեն լինի

Օգոստոս 08,2013 16:42 Share

Այսօր առավոտյան ժամը 09.00-ից Վրաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Ինչպես տեղեկանում ենք «ՀայՌուսգազարդ» ընկերության կայքէջից, գազամատակարարման դադարեցման մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ նախատեսում է օգոստոսի 8-ին եւ 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում:

«ՀայՌուսգազարդ»-ից Aravot.am-ին վստահեցրին, որ ռեզերվների հաշվին ապահովվում է գազամատակարարումը եւ որեւէ սահմանափակումներ չկան:

Aravot.am-ի այն հարցին՝ օրերս Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, իսկ այսօր էլ Նորք-Մարաշում գազի մատակարարման դադարեցումը կապ ունի՞ Վրաստանի կողմից այսօր կատարվող աշխատանքների հետ, ընկերությունից վստահեցրին` «Ոչ, պլանային վերանորոգման աշխատանքներ են իրականացնում այդ հասցեներում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031