Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ․ «Բավականին անլուրջ շարժում է»

Օգոստոս 09,2013 23:39

NEWS.am․  Դրանք խուլիգանական մոտեցումներ են, պառկում են ասֆալտին, փորձում են մեքենաների տակ պառկել, չեմ կարծում, որ դա լուրջ շարժում է, եւ որ երեւանցին կարող է լուրջ մոտենալ դրան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով տրանսպորտի թանկացումից հետո սկիզբ առաջ շարժմանը, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցի փաստին, նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

«Կարծում եմ, որ բավականին անլուրջ շարժում է, քանի որ այն մոտեցումը, որ քաղաքապետը ցույց տվեց եւ տրանսպորտի ուղեվարձը 150 դրամից իջեցրեց նորից 100 դրամ` թողնելով ժամանակահատված, որ մենք կարողանանք իսկապես լուրջ քննարկել այդ հարցը, քանի որ քաղաքապետարանն էլ է քննարկել շատ երկար, որպես Ֆինանսական հանձնաժողովի նախագահ, այդ սակագինը, իհարկե, ավելի ցածր է,քան թե պետք է լիներ, 150 դրամի մասին եմ խոսում»,- ասաց Նաիրա Նահապետյանը:

Նա նշեց, որ քաղաքապետը խոստացել է հանձնաժողով ստեղծել, բայց արդեն 15-20 օր է` սպասում են ակտիվիստների մոտեցումներին. որ «գան, ինչ-որ մարդ ընտրեն իրենց մեջից, համալրեն այդ հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի եւ լուրջ աշխատանքային բնույթ ստանա այս ամեն ինչը, սակայն  իրենց պահվածքը, իրենց կապիկությունները, իրենց անտարբերությունը պետական մարմինների նկատմամբ, վիրավորանքները, որ ներքեւից գոռում են, ուղղակի դա անհեթեթություն է եւ ոչ մի լուրջ մոտեցում չի կարող ցույց տալ այդ հավաքներին»: «Չեմ կարծում, որ դա ինչ-որ ակտիվիստներ են, որոնք որ կարող են իսկապես պայքարել ինչ-որ գործի համար, եթե մարդ ուզում է մի գործի համար պայքարել, ամեն ինչ անում է: Երբ քաղաքապետը իրենց հրավիրեց բանակցելու սեղանի շուրջ, իրենցից ոչ ոք չբանակցեցին, դա նշանակում է, որ իրենք ընդհանրապես ասելիք չունեն: Մենք ուզում ենք ստեղծել հանձնաժողով, որ իրենք գան համալրեն հ/կ-ներով, մասնակցություն ունենան, իրենց մոտեցումները, կարծիքները ցույց տան: Ոչ մի մոտեցում, ոչ մի կարծիք ցույց չեն տալիս, ի՞նչ է նշանակում  պահանջել վարչության պետի հրաժարականը, ինքը ծառայող է, արհամարհական մոտեցում իրեն, կոպեկներ շպրտելով, ես կարծում եմ, որ դա խուլիգանական մոտեցումներ են, պառկում են ասֆալտին, փորձում են մեքենաների տակ պառկել, չեմ կարծում, որ դա լուրջ շարժում է, եւ որ երեւանցին կարող է լուրջ մոտենալ դրան: Մենք ընտրված ավագանի ենք, ի՞նչի ենք իրենք մտածում, որ այդ կապիկություններով երեւանցուն կարող է օգուտ բերեն»,- ասաց ավագանու անդամը` շեշտելով, որ իրենք բավականին լուրջ են տրամադրված, իսկ ակտիվիստները  ոչ ճիշտ ուղու վրա են:

ՀՀԿ անդամը վստահ է, որ ակտիվիստներին ինչ-որ մեկը ուղղորդում է, եւ «այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ մարդկանց թիկունքին, պետք է ականջին օղ անեն, որ այդպիսի ուղղվածությունուվ ոչ մի բանի չեն հասնի»: «Եթե ինքը խելահաս է եւ իրեն ասում են արի նստի բանակցենք, տեսնենք ինչ հարց ես բարձրացնում, բանականություն ունեցող մարդը նստում եւ բանակցում է, ոչ թե ձեն չի հանում, փախչում է կամ փորձում է կլոունություն անել»,- ասաց նա:

Նաիրա Նահապետյանը, սակայն, չմանրամասնեց, թե, իր կարծիքով, ակտիվիստներին ուղղորդում են Հայաստանից, թե արտերկրից:  Նրա խոսքով` «եթե դա Հայաստանից չէ, մեզ համար ավելի անպատվաբեր է, որ դրսի մարդը կարող է գալ ուղղորդող լինել, համարյա մեկ ամիս քաղաքապետարանի նորմալ, բնականոն աշխատանքը հանել հունից դուրս, եթե տեղացիներն են, ավելի վատ, որ ունենք այդպիսի շատ անհաջող երիտասարդություն, որ կարող է  պետական պաշտոնյաների վրա կոպեկներ շպրտել, կամ ինչ-որ կապիկություններ անել, գոռալ, ասել արի խաղ անենք». «Երկու դեպքում էլ կարծում եմ շատ տհաճ մթնոլորտի մեջ ենք ընկել, ճիշտ կլիներ այն մարդկանց, որոնք իրենք լսում են, հավաքվեինք եւ դուրս գային այնտեղից, այդպես չի կարելի շարունակել»:

 

Մանրամասները՝ NEWS.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս ներկված տիկինը, որը կեղծ Նժդեհանանների ոհմակի մի մասնիկն է, երևի տեղյակ չէ, որ իր օրվա ծախսը՝ միայն ներկվելու համար ավելին է, քան երկրի բնակչության կեսից ավելի մարդկանց թոշակը,
    էլ չեմ խոսում երիտասարդների համատարած անգործության մասին, որոնք նույնիսկ ծխախոտի
    համար միջոց չունեն, որ իրենց դժբախտ վիճակը ծխեն: Փոխարեն այս երիտասարդներին
    խոնարհվեն, որ նամուս ու թասիբ են սովորեցնում մյուսներին պահանջելով արդարություն, այս
    անարդար, անազնիվ, ստրկամիտ ու ստորաքարշ իշխանությանը, որոնք բացի բյուջեն լափելուց ու
    թալանելուց, ուրիշ ոչինչ չեն հասկանում: Տիկինը նշում է, իբր օտար ուժերի միջամտությունը այս
    ազնիվ շարժմանը,՝ հավանաբար իրենց ղեկավարների վարքից ելնելով, որոնք օտար ուժերի հետ
    լափում ու թալանում են երկրի ընդերքը, քանի որ թալանելու ու լափելու ուրիշ ոչինչ չի մնացել:
    Իսկ ոստիկանը, շարունակում է իր հանցագործ գործունեությունը, երբ լիսկաբարո մարդանման
    թաղի խուժանի թիկունքին կանգնած,՝ ուզեցին խփեն 90, 80, 70, թե՛ 60 և այդպես էլ խփեցին: Թող
    անիծվեն նրանք, ովքեր հանուն լափելու, կործանում են երկիրը, մեղքը գցելով պայքարող երիտասարդների, կամ ազնիվ ու համարձակ լրագրողների վրա:

  2. Ալբերտ says:

    Աննորմալ և բարոյականությունից զուրկ մարդը կարող է մարդկանց դժգոհությունը, պայքարը անարդարության դեմ, անվանել կապիկություն: Դրանց համար միևնույն է, թե ինչ չափերի կհասնի հասարակական տրանսպորտի կամ մյուս վարձերի գինը, երկրի աղքատությունը և հայաթափությունը: Կապիկություն և անբարոյականություն կարելի է համարել նախագահական ու մյուս բոլոր այսպես կոչված ընտրությունները, դրանք իրականացնող, ժողովրդի ձեռքից ցամաք հացը փախցնող վերադաս բոլոր պաշտոնյաների պահվածքն ու արարքը առանց բացառության, որովհետև նորմալ մարդը կամ չի կարող, կամ չեն ընդունի այդ հակաժողովրդական համակարգում: Նկատի ունեմ բոլոր առաջին դեմքերին և դրանց պաշտպաններին …այդ կնջը հատկապես…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031