Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի մոտ փորձելու են դարձյալ հովանոց տեղադրել

Օգոստոս 13,2013 10:24

Հայտարարություն

Շարունակվում է հուլիսի 26-ից քաղաքապետարանի դիմաց մեկնարկած անժամկետ նստացույցը: Հաշվի առնելով եղանակային պայմանները և մեր առողջական վիճակը, ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից և այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք գտնում այսօր՝ 13.08.2013 թ., ժամը 14:00 տեղադրել հովանոց: Հայտնում ենք ոստիկանությանը, որ դրանով չենք խոչընդոտելու այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, չենք խաթարելու պետական կամ այլ մարմինների անխափան գործունեությունը, հասարակական կարգը:

Առաջնորդվում ենք ՀՀ Սահմանադրության 38 հոդվածով մեզ տրված իրավունքով՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:

 Գոռ Առաքելյան, Վահագն Մինասյան, Սուրեն Սահակյան

13.08.2013 թ. 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031