Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ապօրինության հեղինակները պատժվել են

Օգոստոս 15,2013 20:24

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն երեկ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի և մյուս շրջանի ասֆալտապատման խնդիրներին:

Հրապարակման մեջ հայտարարության հեղինակներն անդրադարձել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքներին՝ կոյուղագիծ անցկացնելու համար։ Այս հրապարակմանը չէինք արձագանքի, եթե հեղինակները նշած չլինեին, որ «թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները»:

Նախ նշենք, որ տնտեսվարողի կողմից կոյուղագծի անցկացումն իրականացվել է ինքնակամ, որը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները նկատել են հերթական շրջայցի ժամանակ, աշխատանքների հաջորդ իսկ օրը, փորելու ընթացքում։ Ապօրինության հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կազմվել է արձանագրություն՝ համապատասխան տուգանքի կիրառմամբ։ Ավելին՝ երկրորդ շրջայցի ժամանակ կրկին նկատել են, որ իրավախախտները խողովակ են անցկացնում, ինչի կապակցությամբ կրկին արձագարություն է կազմվել և նրանց տրամադրվել է սեղմ ժամկետ տարածքը նախկին տեսքին բերելու համար:

Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի խոսքերով՝ ողջունելի է, որ հասարակական նախաձեռնությունները ուշադրության կենտրոնում են պահում հատկապես ծայրամասային շրջանների խնդիրները, սակայն վարչական շրջանի համապատասխան կառույցները տիրապետում են իրավիճակին, խնդիրների մասին ավելի վաղ են տեղեկանում ու միջոցներ ձեռնարկում դրանց լուծման համար, իսկ ապօրինություններ չեն արտոնվում։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ «Երևանի կենտրոնում քանդում են նոր ասֆալտը, իսկ ծայրամասերը խայտառակ վիճակում են», Ռ. Բաղդասարյանն արձագանքել է. «Նման կարծիք ունեցող բոլոր ցանկացողներին հրավիրում եմ Դավթաշեն։ Միասին կշրջենք Դավթաշենի գլխավոր, երկրորդական, նույնիսկ երրորդական փողոցներով, որից հետո եզրակացություններ անելու իրավունքը կթողնեմ մեր հյուրերին»։

 

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031