Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎԳ. Միջոցառումների ծրագրի ամեն հաջորդ խմբագրության մեջ ներառվել են ավելի քիչ քանակությամբ առաջարկություններ

Օգոստոս 24,2013 13:46

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակման առիթով Հելսիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանբաձորի գրասենյակը նկատում է, որ միջոցառումների ծրագրի 3-րդ եւ ներկայիս դրությամբ հասանելի վերջին խմբագրության մեջ ներառվել են առաջարկություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինծառայողների եւ զորակոչիկների իրավունքների պաշտպանությանը, ընտրական իրավունքների, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող անձանց եւ կազմակերպությունների իրավունքների, փախստականների եւ ապաստան հայցողների, ծերերի, ծերանոցների բնակիչների իրավունքների պաշտպանությանը:

Միջոցառումների ծրագրի մեջ չեն ներառվել կազմակերպության կողմից կարեւորված մի շարք առաջարկություններ, մասնավորապես առաջարկություն` ուղղված պետական առավարման մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող գործունեության թափանցիկության ապահովմանը (առաջարկություն, որով նախատեսվում էր յուրաքանչյուր նախարարության եւ կառավարությանը կից մարմնի կողմից իր իրավասությանը վերապահված բնագավառում մարդու իրավունքների վիճակի եւ մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ իրականացված գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացումը ԱԺ-ին), առաջարկություն` ուղղված «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը եւ ընդունմանը, «Անվճար իրավաբանական օգնության մասին» ՀՀ օրենքի մշակմանը եւ ընդունմանը: Միջոցառումների Ծրագրի ամեն հաջորդ խմբագրության մեջ ներառվել են ավելի քիչ քանակությամբ առաջարկություններ:

 

 Տեղեկանքն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031