Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտուց նաեւ պատմության ուսուցիչներն են արտագաղթում

Օգոստոս 26,2013 14:58

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչները Ռուսաստան աշխատանքի են մեկնել: Բաղանիսի դպրոցում հիմա պատմության ուսուցիչ չկա, եւ հավանաբար հարեւան համայնքների դպրոցներից մասնագետ կհրավիրեն:

Տավուշի սահմանագոտուց արտագաղթը շարունակվում է : Հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն անցյալ տարի ուներ 35 աշակերտ: «Նոր ուսումնական տարում կունենանք 30 կամ դրանից էլ պակաս թվով աշակերտ: Հենց նոր մի երեխայի փաստաթղթերը վերցրին դպրոցից»,- ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը:

1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ:

Տավուշի մարզպետարանի  կայքի «Համայնքներ» բաժնում նշված է , որ սահմանամերձ Ջուջեւանի միջնակարգ դպրոցն ունի 105 աշակերտ: Ջուջեւանի դպրոցից տեղեկացանք, որ անցյալ ուսումնական տարում դպրոցն ունեցել է 75 աշակերտ, նոր ուսումնական տարում աշակերտների թիվը կլինի 72:

Ջուջեւանի դպրոցն այս տարի ունեցել է 8 շրջանավարտ, աշնանն այս կրթօջախ կհաճախի 5 առաջին դասարանցի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031