Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կմեկնարկի Անգլիայի հետ խաղով

Օգոստոս 28,2013 10:24

  ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարն անցկացվելու է Հայաստանում՝ հոկտեմբերի 23-ից 30-ը: Մեր հավաքականի մրցակիցները լինելու են Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի ընտրանիները: 
Հայաստանի U17 հավաքականն այդ մրցաշարում մեկնարկելու է Անգլիայի հետ հանդիպումով, որից հետո հաջորդաբար կհանդիպի Իռլանդիայի եւ Ջիբրալթարի իր հասակակիցների հետ:
Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ, անցնում են խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ բոլոր 13 խմբերում լավագույն արդյունքով 3-րդ տեղն զբաղեցրած թիմը:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031