Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանը ՌԴ-ի հետ իր հարաբերությունները չի հստակեցրել, որովհետեւ ժուլիկ է, բաց խաղ չի խաղում»

Օգոստոս 30,2013 18:32

«Մեր երկրի 4 կողմը պրոբլեմ է: Ամենամեծ պրոբլեմը, որ այս իշխանությունները բերել են մեր երկրի գլխին, դա անորոշությունն է՝ արտաքին աշխարհի նկատմամբ, արտաքին զարգացումների անորոշությունը՝ բացարձակապես»,- ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ արտաքին խնդիրներին:

«Ես ձեզ երաշխավորված հայտարարում եմ՝ այս պահին իշխանությունը չգիտի՝ Եվրոպայի Ասոցացման պայմանագիրը ստորագրելո՞ւ է, թե՞ չէ: Այս պահին ՌԴ-ի հետ իր հարաբերությունները բացարձակ չի հստակեցրել, որովհետեւ ժուլիկ է, որովհետեւ հստակ,  բաց խաղ չի խաղում ՌԴ-ի, հստակ, բաց, թափանցիկ խաղ չի խաղում եվրոպացիների հետ: Ժուլիկությամբ բոլորին փորձում է խաբել, ֆռռացնել, ժամանակ շահել, որովհետեւ օրը միլիոն է իր համար: Օրը միլիոններ ու միլիարդներ է բերում: Սրանց Աստվածն այդ օր փախցնելն է, միլիարդ փախցնելն է, ջհանդամ թե հետո ջրհեղեղ կլինի»:

Արամ Մանուկյանը իշխանություններին զգուշացրեց, որ Տիգրան Առաքելյանի համաձայնությունը ստացել են իրենք հետ չեն կանգնելու իրենց ծրագրերից, ինչքան էլ վախեցնեն. «Փառք Աստծո, գալիս է աշուն, մենք ծրագրեր ունենք: Մենք երբեք չենք կոտրվելու: Իշխանությունը չմտածի, թե կաշկանդելով, խփելով, Տիգրանին բանտում պահելով՝ մեզ կաշկանդելու են: Հանկարծ թող Աղվան Հովսեփյանը, Սերժ Սարգսյանը չմտածեն, որ եթե մենք ունենք այնտեղ Տիգրան, ապա ոչինչ չենք անելու: Մենք անելու ենք այն, ինչ նախատեսում ենք, այն , ինչ գտնում ենք ճիշտ: Իրենց հաշվարկը, թե մենք մարդկանց վախեցնելով կամ բանտերում մարդկանց պահելով կարող ենք կոտրվել, ընկրկել, իրենց հաշվարկը լրիվ սխալ է: Չարաչար սխալվում են: Մենք երբեք ոչ մի պարագաներում մեր երկիրը գողերին չենք թողնելու: Մեր կամքը ծով է, նպատակն արդար է՝  հասնելու ենք: Ես խոսում եմ նաեւ Տիգրանի անունից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031