Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել «Ադրբեջան» կլինիկայի ատամնաբույժը

Սեպտեմբեր 01,2013 11:37

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Վայոց Ձորի մարզից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ, ժամը 21:00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 33-ամյա Զակեր Աբդոլհաշեմի Զաբիհիգարգարին, վարելով Peugeot 207 մակնիշի 50 A 555-10 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 158 կմ հատվածում՝ դեպի Երեւան ընթանալիս, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել ճամփեզրյա փոսը:

Վթարի հետեւանքով Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոմեքենայի ուղեւոր, Իրանի քաղաքացի, 73-ամյա Ֆարխունդե Համզեի Մովասակիգարգարինը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են եւս 2 հոգի, ովքեր բարեբախտաբար չեն տուժել:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդ՝ Զ. Աբդոլհաշեմի Զաբիհիգարգարին աշխատում է Թավրիզ քաղաքի «Ադրբեջան» կլինիկայում՝ որպես ատամնաբույժ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30