Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժիկ Սարգսյանն ազատ արձակեց մարդասպաններին». Ազատամարտիկ

Սեպտեմբեր 12,2013 21:20

«Ազգ, համախմբվի՛ր: Մի թույլ տվեք, որ ազատամարտիկը հիասթափվի էս երկրից ու ժողովրդից»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հերթական հանրահավաքին կոչ արեց Արաբո ջոկատից Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքերով, ոչինչ չի փոխվել նախորդ տասնամյակներից ի վեր.

«Մի պահ հարյուր տարի ետ գնանք, նույն իրավիճակն է: Ի՞նչ ենք ուզում մենք իշխանություններից, ի՞նչ ենք ուզում այն մարդկանցից, որոնք միայն թալանով են զբաղվում: Ես զարմանում եմ ժողովրդի վրա, որ լուռ նստել է: Այսօր ազգովի փորձում ենք կողմնորոշվել, թե ում քամակը պետք է համբուրենք, ի՞նչ ենք ուզում մենք աշխարհից:  Լավ դուք չեք հասկանո՞ւմ, որ աշխարհը պարզապես թքած ունի մեզ վրա, ես չեմ տեսնում, որ այս ժողովուրդը հասկանում է, եթե հասկանան, ոտքի կկանգնեն»:

Ըստ պարոն Հակոբյանի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մի ելք է մնացել. «Կա միայն մի ելք, մոռանալ բոլոր տեսակի կուսակցություններն ու կազմակերպությունները, ազգովի համախմբվել, ստեղծել ազգային մտածելակերպ, որն այսօր աշխարհն է մեզ թելադրում»:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ  շարունակեց. «Եթե ինքներս չմոբիլիզացվենք , եթե չկարողանանք  ժողովրդին համախմբել եւ եթե մոբիլիզացված ժողովրդով չկարողանանք  նոր վիճակի բերել երկրի կառավարման ողջ համակարգը, քաղաքական ուժերին, ապա պարտված ենք: Հայաստանը պարտված է»:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ, անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին քրեական պատասխանատվությունից ազատելուն, հեգնեց. «Սերժիկ Սարգսյանն ազատ արձակեց մարդասպաններին»: Հետո ազատազրկման դատապարտված  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին հիշեց ու կարծիք հայտնեց, որ՝ «Միայն անբարոյականները կարող են նման պահվածք դրսևորել, ինչը դրսևորվել է Տիգրան Առաքելյանի նկատմամբ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30