Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները մաքրել են Գոշ լճի մերձակա տարածքը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2013 21:10

Սեպտեմբերի 14-ին «Փրկենք Գոշ լիճը» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել էր  «Դիլիջան» ազգային պարկի Գոշ լճի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ (աղբահավաք):

Դիլիջանի Օրհուս կենտրոնի տեղեկացմամբ, ակցիայի նպատակն էր մաքրել լճի շրջակայքը կենցաղային աղբից, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել Գոշ լճի խնդիրների վրա:

Նախաձեռնության կազմակերպիչներն էին ՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Համահայկական բնապահպանական ճակատը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը: Աջակիցներն էին Կովկասյան բնության հիմնադրամը (CNF), Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստան (WWF-Armenia) կազմակերպությունն ու «Դիլիջան» ազգային պարկը:

Մի քանի ժամվա ընթացքում մասնակիցները ամբողջովին մաքրեցին լճի տարածքը աղբից՝ հուսալով, որ լճի գեղեցկությամբ հիացող այցելուներն այսուհետ մաքուր կպահեն այն:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Շնորհակալություն նրանց բոլորին: Մենք մեր ընտանիքով ամեն անգամ նույնն ենք անում, երբ հանգստանում ենք քաղաքից դուրս: Զարմանում են, որ աշխարհում կան էակներ, որոնք իրենց մարդ են համարում, երբ բնության մեջ հանգստանալով, այնտեղ են թողնում իրենց իսկ կուտակած աղբը: Գուցե սա կապված է էկոլոգիապես անկիրթ լինելու հետ, սական կարծում եմ, որ դա ավելի շատ վերաբերում է ընտանիքում տարրական դաստիարակություն չստանալուն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30