Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Արշակյան. «Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը`վերջին 16 տարում ամենաշրջահայաց որոշումն էր»

Սեպտեմբեր 20,2013 12:33

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկրորդ ու երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը, խոսելով Հայաստանի անկախության մասին, ասաց. «Անկախության հանրաքվեն անցավ բացարձակ ոգեւորությամբ, ու հասարակության երեք տոկոսն էր, որ կողմ չէր քվեարկել, այն ժամանակ ունեինք հավատ, գործող տնտեսություն, չկար այն տոտալ թալանը, որ հետո եղավ ու կար հավատ, որ մենք մեծ նվաճումների ենք հասնելու: Իսկ եթե ամփոփելու լինենք, ապա ունենք նվաճումներ, շոշափելի, որոնցից է մեր ազգային բանակը, մարդու իրավունքների առանձին ոլորտներում, բայց եւ ունենք մեծ կորուստներ: Անկախության տարիներին առանձին ուժերի եւ կլանների հարստացման տենդենցը գողացավ մեր ժողովրդից վաղվա օրվա հավատն ու այն չի վերականգնվում ու արտագաղթը չի պակասեցվում»:

Աղասի Արշակյանն ավելացրեց, որ մեր ձեռքբերումները անհամաչափ են գրանցված կորուստների հետ:

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը, որը նրա խոսքով` ոմանց համար ամպրոպ էր պարզ երկնքում, նա ասաց, որ սա իր համար տրամաբանական շարունակությունն էր 1997 թվականի, ու եւս մեկ մլն մարդ ավելացավ արտագաղթողների թվին, ինչն իր համար սպասելի է. «Արտաքին քաղաքականության մեջ, սա վերջին 16 տարվա մեջ, լավ իմաստով ամենաշրջահայաց որոշումն էր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30