Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման ու Սահակաշվիլին հանդիպել են

Սեպտեմբեր 24,2013 18:48

Аmerikayidzayn.com․  Նյու Յորքում անցկացվող քաղաքացիական հասարակության աջակցության գագաթաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

«Ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը՝ ցանկանում եմ երախտապարտություն հայտնել այն համագործակցության համար, որը կայացել է մեր պետությունների միջև: Իմ ապագա ծրագրերը, բացի քաղաքականությունից, կապված են կրթական համակարգի հետ: Ես նախատեսում եմ նախագահական գրադարան բացել Թբիլիսիում», – Օբամայի հետ հանդիպման ընթացքում ասել է Սահակաշվիլին:

Հանդիպման ժամանակ, ըստ հաղորդագրությունների, Վրաստանի նախագահը դիմել է ԱՄՆ-ի իր գործընկերոջը Վրաստանին տրամադրվող աջակցությունը շարունակելու խնդրանքով:

Նախագահ Օբաման իր հերթին դրական է գնահատել Վրաստանում ժողովրդավարության գործում Սահակաշվիլիի արված ներդրումը:

«Ձեզանից հետո Դուք թողնում եք ժողովրդավարական և բարեփոխված Վրաստանի տեսքով կարևոր ժառանգություն», – Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ անցկացված հանդիպման ընթացքում նշել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման:

 

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30