Լրահոս
Օրվա լրահոսը

Սևակ Հովհաննիսյանն իր վրա հարձակման մեջ մեղադրում է կրոնական կազմակերպությունների անդամներին

Սեպտեմբեր 25,2013 17:49

Սեպտեմբերի 24-ի երեկոյան անհայտ անձինք Զեյթունում հարձակվել են «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա:

Սևակ Հովհաննիսյանի խոսքերով, 5-6 անհայտ անձինք մի քանի հարված են հասցրել իր դեմքին և որովայնի հատվածին, նաև սպառնացել են՝ «դադարեցրու գործողությունը, թե չէ ավելի վատ կլինի»:

Առավոտի հետ զրույցում Սևակ Հովհաննիսյանը խոստովանեց, որ հարձակման մեջ կասկածում է կրոնական կազմակերպության անդամներին.

«Ես ուրիշ, կոպիտ ասած, թշնամի չունեմ: Մի տարի առաջ կրոնական կազմակերպություններից մեկի ղեկավարը անձամբ ինձ սպառնացել է և մեկ տարի առաջ նորից հարձակում է եղել: Վերջերս մենք ահագին փաստեր ենք ձեռք բերել «Կյանքի խոսքի», «Խորանի» և մի շարք այլ կազմակերպությունների մասին, որոնք պատրաստում էինք հրապարակել: Ամեն դեպքում, ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ում կողմից է հարձակումը նախատեսված, բայց, միանշանակ, աղանդավորների կողմից է»:

Սևակ Հովհաննիսյանը հայտնեց, որ կրոնական կազմակերպության անդամները սեպտեմբերի 25-ի առավոտյան հարձակում են գործել նաև «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի վրա.

«3-4 օր առաջ Սևան Աղաջանյանի հետ միասին ստորագրահավաք-ակցիա էինք սկսել, որի ընթացքում անձամբ ինձ հետապնդել են և դա նկարահանվել է»:

Սևան Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենց գործունեությունը շատ կրոնական կազմակերպությունների անդամներին բարկացրել է.

«Վերջերս «Ընտանիք» աղանդի մասին բացահայտումից հետո որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, որոնք պաշտպանում են կրոնական կառույցների շահերը, մեր հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերեցին»:

Հովհաննիսյանի խոսքերով, կրոնական կազմակերպության անդամներին կարող էին բարկացնել «Կյանքի խոսք» կազմակերպության գործունեությունից տուժած քաղաքացու կատարած հայտարարությունը կամ «Խորան» կազմակերպության մասին բացահայտումները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30