Այսօր դատախազության առջեւ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կազմակերպած բողոքի ակցիային նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին ստորագրել այն փաստաթղթի տակ, որտեղ Տիգրան Առաքելյանին ճանաչում են քաղբանտարկյալ:
Կարդացեք նաև
Ըստ նրա, մեր երկրում բոլոր չարիքները ժողովրդի հանցավոր անտարբերությունից է լինում. «Մենք ազգովի պիտի ոտքի կանգնենք, իրենք մեզ պատերազմ են հայտարարել: Մեր երկիրը արյունաքամ է լինում, քամվում է: Արտագաղթից ավելի մեծ վտանգ կա այսօր մեր երկրում այս ինքնահռչակ, հակահայ, չարիքի իշխանությունն է, որից օր առաջ պետք է ազատվենք: Մեր երկրում ընդհանրապես չպիտի լինի քաղբանտարկյալ, մենք պիտի գնանք մինչեւ վերջ՝ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ուրեմն՝ պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ