Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական գյուղապետը մտադիր է նորից առաջադրել իր թեկնածությունը

Հոկտեմբեր 08,2013 21:09

Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղական համայնքում դեկտեմբերի 8-ին կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու հերթական ընտրություններ:

Ճակատենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանը, ով համայնքը ղեկավարում է 2010թ-ից, մեզ  փոխանցեց, որ մտադիր է  հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար, քանի որ դեռ կիսատ թողնված նպատակներ ու անելիքներ ունի: Նրա խոսքով՝ մինչեւ օրս խոստացած կարեւոր գործերի մի մասն իրականացրել է, իսկ մյուս մասը դեռ ընթացքի մեջ է: Գյուղի առավել մտահոգիչ խնդիրը համարում է խմելու եւ ոռոգման ջրի լուծման հարցը, որը բազմիցս է բարձրացրել:

«Խմելու եւ ոռոգման ջրի հարցը լուրջ է  գյուղում: էդ հարցը մինչեւ նախագահ բարձրացրել եմ, տեղյակ էր նաեւ նախկին մարզպետը: 4 կմ հեռավորությունից խմելու ջուրը պետք է խողովակներով  բերվի գյուղ, իսկ  ոռոգման ջուրը՝ 8 կմ-ից: Որոշ ընտանիքներ են ապահովված նորմալ ջրամատակարարմամբ, իսկ հիմնական գյուղը չունի: Ջրատար խողովակների նոր ցանցի անցկացման դեպքում գյուղն ամբողջությամբ կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Միայն դա չի նպատակս, նպատակներ շատ կան, եթե բախտ վիճակվի կանեմ, եթե չէ՝ Աստված իրենց հետ, թողնում եմ բնակիչների հայեցողությանը», -ասաց Ճակատենի գյուղապետը, ով իր ընտրվելու շանսերը գնահատում է մոտ 45-50 տոկոսի չափով:

Գյուղապետն այս պահին տեղյակ չէ այլ թեկնածուների գոյության մասին, իսկ առաջադրումները կսկսվեն նոյեմբերի սկզբներից:  Ճակատենում կա  մոտ 160 բնակիչ, որից  միայն 114-ն ունի ընտրելու իրավունք, իսկ ընտրություններին հիմնականում մասնակցում է 100-ը, քանի որ մյուս ընտրողները մոսկվայաբնակ եւ երեւանաբնակ են:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031